211652_close_icon
views-count1084 դիտում article-date 09:25 07-06-2019

Ֆիննախում էլ են համոզված՝ Ջանջուղազյանը հեռանալու է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի հետագա պաշտոնավարման շուրջ քննարկումները չեն դադարում։ Նախարարության ստորաբաժանումներում արդեն գրեթե հարմարվել են այն մտքի հետ, որ ներկա նախարար Ատոմ Ջանջուղազյանն այլևս չի պաշտոնավարելու։ Նախարարությունում խոսակցություններ են շրջանառվում, որ ապագա նախարարի պաշտոնը զբաղեցնելու է գործող փոխնախարար Կարեն Բրուտյանը, սակայն ֆիննախի աշխատակիցներն այնքան էլ հիացած չեն այս հեռանկարով, քանի որ վերջինս առանձնապես աչքի չի ընկնում ենթակաների հետ բարյացակամ վերաբերմունքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր