211652_close_icon
views-count4959 դիտում article-date 00:02 07-06-2019

Պուտինն աչքիս ջոգել ա, որ իրա հետ հանդիպումներն էլ են Նիկոլի համար սեփական ժողովրդին մատուցվող տեսարանների շարքից. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է. Նիկոլը մի ամիս խնդրում է, որ Պուտինն իրեն մի քանի րոպեյով ընդունի, մեր հարկերի հաշվին մի 30-50 հազար դոլար փող ա ծախսում, թռնում օրինակ Պիտեր՝ հանդիպում Պուտինին, այդ կարճ հանդիպմանը ոչ մի կարևոր հարց չի քննարկվում, մնում թանկանոց հոթելներից մեկի ամնեաթանկանոց համարում, մի կուշտ փոր ուտում, էլի մեր հարկերի հաշվին ու հետ գալիս Երևան ու էս ամենը մի բանի համար, որ մեզ ապացուցի, որ իրեն Պուտինն ընդունումա ... Ի դեպ կառավարության յուրաքանչյուր նիստին էլ մի տարօրինակ հրաման ա տալիս ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, օրինակ՝ էսօր սևերի մասով, որ էդ տարօրինակ հրամանը սկսենք լայնորին քննարկել և չֆիքսվենք կարևորության անգործունեության վրա, որ չզգանք, որ կառավարությունն իրականում ոչինչ չի կարողանում անել մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ, որ ներդրումներ չկան, որ կյանքը թանկացրել ա... Նիկոլը մեր ժողովրդին կերակրում է էժանագին տեսարաններով, որ Պուտինն էլ աչքիս ջոգել ա , որ իրա հետ հանդիպումներն էլ են Նիկոլի համար սեփական ժողովրդին մատուցվող տեսարանների շարքից, դրա համար էլ չի ուզում հանդիպի Նիկոլի հետ: Իմ խաբված ու նոր փրկիչ փնտրող ժողովուրդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր