211652_close_icon

Նախանշվում է համագործակցություն ՀՀ ԱԻՆ և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջև

views-count2403 դիտում article-date 12:40 03-05-2017
Մայիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր գործունեությունն աղետների ռիսկերի նվազեցման, մարդածին և բնական աղետներին բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտում: Քննարկվեցին «Տավիթյան» հիմնադրամի միջոցով ԱԻՆ, նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջև կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին նաև ակադեմիայում դասավանդող դասախոսական կազմի և նախարարության աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունների շուրջ: Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, գործառույթներին և «911» ծառայության գործունեությանը:

Նմանատիպ նյութեր