211652_close_icon
views-count3222 դիտում article-date 18:59 05-06-2019

Արցախում քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծել են Վակունիս համայնքի ղեկավարին

Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է.Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը ժամը 08։15-ին նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն, 1975թ ծնված Ա.Ե-ն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել իրեն։ Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։

Նմանատիպ նյութեր