763 դիտում
16:37 08-06-2023
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որին մասնակցում են նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գուլիևն ասել է, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
«Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները... հաջողությամբ շարունակվում են ռուս-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, իրականացվում է օպերատիվ տեղեկատվության փոխանակում, հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում»,- ընդգծել է Գուլիևը:

Նմանատիպ նյութեր
3618 դիտում
18:59 05-06-2019
Արցախում քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծել են Վակունիս համայնքի ղեկավարին
Այս բաժնից
649 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
625 դիտում
18:29 31-12-2024
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ Արփինե Սարգսյանի ամանորյա ուղերձը