211652_close_icon
views-count577 դիտում article-date 15:10 05-06-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 4-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 66-ամյա Ռիմա Փ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Երևանի Բագրատունյաց փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Հունիսի 4-ին, ժամը 15.10-ին, ՃՈ հետաքննության բաժնում Ռիմա Փ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 17-ին, ժամը 14.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտնոմեքենայի վարորդն իրեն վրաերթի է ենթարկել: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մայիսի 27-ին, մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 51-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 18-ին, ժամը 22.50-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21214» և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, ժամը 12.20-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 3-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արտեմ Միկոյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 3-ին, ժամը 18.15-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 3-ին, ժամը 21.15-ին, Երևանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 3-ին, ժամը 23.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Դոդջ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոդջ»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, ժամը 19.20-ի սահմաններում, է N-10 Գավառի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես Բենց E124» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա», «ԳԱԶ-24» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. վարորդը տեղում ստացել է բուժօգնություն, իսկ երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վայոց ձորի Ռինդ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր