211652_close_icon
views-count1142 դիտում article-date 20:50 04-06-2019

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգային

Հունիսի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգային (Aurelijus Veryga): Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր, ընդգծվեց հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Վերիգան նշեց, որ Լիտվան պատրաստ է տարբեր ուղղություններով իր փորձը կիսել Հայաստանի հետ և նպաստել Հայաստանում առողջապահության ոլորտում իրականցվող բարեփոխումների անցկացմանը։ Կողմերն անդրադարձան երկու երկրների առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությանը։ Նախարար Վերիգան և դեսպան Մկրտչյանը քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն ու փոխադարձ աջակցությանն առնչվող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր