211652_close_icon
views-count2201 դիտում article-date 10:37 04-06-2019

Հայաստանի՝ առաջ քաշած մտրակի և կարկանդակի մարտավարությունը Ադրբեջանին դրել է դժվար կացության առաջ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Կրեմլ և խո­սել ՌԴ Նախագահ Պուտինի հետ: Ալիևը, ըստ երևույթին, խանդել է, որ հունիսի 1-ին Պուտինն է զանգահա­րել Հայաստան և խոսել Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե լուրջ, ապա Ադրբեջանի նախագահի հեռախոսա­զանգն իսկապես ուշագրավ է թե՛ Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցության, թե՛ ընդհանրապես վերջին օրերին ու շաբաթներին արցախյան հարցի ուղղությամբ ձևավորված իրադրության, որի մեջ է նե­րառվում ոչ միայն այս օրերի սահմա­նային լարվածությունը, երբ ադրբե­ջանական կրակոցից սպանվեց հայ զինծառայող: Հարցն ընդհանրապես Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից հետո ծավալ­ված քաղաքական գործընթացի մասին է նաև, և սահմանին Ադրբեջանի հրահրած լարումը և մարդասպանության շանտաժի տակտիկայի վերադարձը կարող են լինել այդ զարգացումների հե­տևանք: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի առաջ քաշած մտրակի և կարկանդակի մարտավա­րությունը Ադրբեջանին դրեց բավակա­նին դժվար կացության առաջ: Երևանը մի կողմից աննախադեպ աշ­խուժացրեց խաղաղասիրական հռետորաբանությունը, ընդ որում, ոչ միայն քաղաքական իշխանության, այլ նաև առաջին տիկնոջ կամ պարզապես վարչապետի տիկնոջ հայտնի նախաձեռնու­թյան մակարդակով, մյուս կողմից՝ բա­վականին կոշտ հարցադրումներ արեց բանակցության մինչ այդ եղած բովան­դակության և ձևաչափի վերաբերյալ: Մասնավորապես, Երևանը հարց դրեց՝ ինչո՞ւ պետք է փոխզիջման վերաբերյալ հարցերն առաջինն ուղղվեն Հայաստանին և առաջինը Հայաստանից պա­տասխանի սպասեն, և ոչ Ադրբեջանին հղվեն և սպասեն Ադրբեջանից, հայ­տարարվեց, որ բանակցությունը չի կա­րող լիարժեք լինել և ընդհանրապես բանակցություն համարվել, եթե վերա­կանգնված չէ կարգավորման ձևաչափն իր սկզբնական տեսքով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, որն ամրագր­ված է ընդհուպ ԵԱՀԿ մակարդակի փաստաթղթերով, և Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեց­նեն, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները՝ այնպես, որ հակամար­տության կողմերը դրանք չենթարկեն յուրովի մեկնաբանության և մանիպու­լյացիաների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր