2119 դիտում
11:00 04-06-2019
«Կորպորասիոն Ամերիկա»-ն պատրաստ է սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները
Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատրաստ է սկսել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: «[url=https://armenpress.am/arm/news/977162.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
«Մենք սկսել ենք համագործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասաց Էռնեկյանը:
2007թ. ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է տրվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը:
Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպես օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանի կառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնային համալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
487 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը