211652_close_icon
views-count252998 դիտում article-date 20:28 03-06-2019

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. «Վոլնակ» ՍՊԸ-ին պատկանող արհեստական լճից ջրասուզակը մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերել 18-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղի մոտակա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին հայտնաբերելու և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ այնուհետև թիվ 27 փրկարարական ջոկատը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Բաղրամյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ կարիք է եղել ջրասուզակի, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 17 փրկարարական ջոկատը և ջրասուզակը: Ժամեր անց ջրասուզակը լճից դուրս է բերել 18-ամյա Մկրտիչ Պետրոսյանի դին: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արհեստական լիճը պատկանում «Վոլնակ» ՍՊԸ-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր