211652_close_icon
views-count1558 դիտում article-date 19:39 01-06-2019

Ըստ Նիկոլի՝ նորանկախ Հայաստանն իր պատմությունը սկսել է 1998-ից․ Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Ըստ Նիկոլի՝ նորանկախ Հայաստանը իր պատմությունը սկսել է 1998-ից... Նիկոլը մեր ժողովրդին ուզում է համոզել, որ մինչ 1998 թվականը Հայաստանում ամեն բան լավ էր, իսկ դրանից հետո ՝վատ, բայց չէ՞որ մենք ապրել ենք այդ տարիներին և լավ հիշում ենք, ամեն բան, և ուրեմն ինչու՞ ենք թույլ տալիս, որ Նիկոլը խաբի մեզ, ինչու՞ ենք թույլ տալիս այդ ստի վրա հիմնվելով՝ զավթի ու հիմա էլ փորձի ամեն գնով պահպանել իշխանությունը՝ փաստացի չկատարելով մեզ տված ոչ մի խոստում... Նիկոլը խոսում է թալանից ու կոռուպցիայից, բայց այդ միայն 1998-ից հետո, մեր ժողովրդին փորձելով հիմարացնել՝ թե իբր Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի տարիներին չի եղել թալան, չեն եղել ապօրինի հարստացածներ, այդ իսկ պատճառով էլ ՀՀՇ-ի տարիներին թալանով հարստացածներին կամ հիմա իրեն սատարողներին չի հարցնում՝ ինչպես են հարստացել, և դրանց վրա անցումային արդարադատություն չի իրականացվելու, այն դեպքում, երբ հենց ՀՀՇ-ի տարիներին Հայաստանը թալանվեց եւ միլիոնավոր քաղաքացիներ արտագաղթի ճանապարհ բռնեցին... Նիկոլը խոսումա ընտրությունները կեղծելու մասին, բայց դարձյալ չի հիշում մինչ 1998 թվականի իրադարձությունները, երբ Վազգեն Մանուկյանից տանկերով խլեցին հաղթանակը և ժողովրդի մոտ սասանեցին արդար ընտրությունների նկատմամբ հավատը, փակելով ՀՅԴ, թերթեր, հեռուստահաղորդումներ՝ հարված հասցրին Հայաստանի ժողովրդավարական էությանը... Մեր իսկ ապրած պատմությանը Նիկոլը մեր աչքի առաջ խեղաթյուրում է՝ համոզելով մեզ, որ ոչ թե ՀՀՇ-ի տարիներին է Հայաստանը թալանվել,այլ՝ Քոչարյանի,իսկ իրականում հենց Քոչարյանի նախագահության տարիներին մեր երկիրը տնտեսական թռիչքաձև աճ ապրեց, և սա անում է դիտավորյալ, իր քաղաքական հոր՝ Տեր-Պետրոսյանի անփառունակ քաղաքական արատները փորձելով բարդել նախագահ Քոչարյանի վրա... Քանի դեռ մեր ժողովուրդը հանդուրժում է, որ իրեն ստորաբար խաբեն, միշտ էլ գտնվելու են նիկոլներ, ովքեր հանուն սեփական իշխանության ու կոմֆորտի խաբելու են ժողովրդին, արդյունքում իրենք իրենց թայֆով լավ են ապրելու, իսկ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել՝ հիասթափվելով մտածելու են Հայաստանը լքելու մասին... Սիրելի՛ ժողովուրդ, տարված ձեր առօրեական հոգսերով՝ չեք էլ նկատում, թե ինչպես է Նիկոլը հանուն սեփական իշխանության քարուքանդ անում մեր բոլորիս անվտանգության և բարեկեցության միակ օջախը՝ Հայաստանը, և եթե չկանգնեցնենք սրանց, հետո մեր երեխաները մեզ չեն ներելու...»

Նմանատիպ նյութեր