2191 դիտում
20:50 31-05-2019
Արցախի ԱԺ նիստում քննարկվել է 2018թ. բյուջեի կատարողականը
Մայիսի 31-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Քննարկվել է 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով նախագահի աշխատակազմի 2018թ. պահպանման ծախսը, նշել է, որ նախատեսված 557մլն 660հազ. դրամից փաստացի ծախսվել է 473մլն 405հազ. դրամը, կամ նախահաշվի 85%-ը:
Ազգային ժողովի գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ, 2018թ-ին պետական բյուջեից տրամադրվել է 601մլն 337հազ. դրամ, կատարողականը կազմել է 585մլն 92հազ. դրամ, կամ նախախաշվի 97,3%-ը:
ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի փոխանցմամբ՝ մարմնի պահպանման ծախսը հաշվետու տարում նախատեսված էր 327մլն 401հազ., ծախսվել է 306մլն 754հազ. կամ 93,7%-ը:
Արդարադատության նախարարության պահպանման ծախսը, նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, 2018թ.-ին նախատեսվել է 350մլն 324հազ. դրամ, կատարողականը կազմել է 337մլն 429հազ. դրամ կամ 96,3%-ը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացրած հաշվետվությամբ դատաական համակարգի պահպանման համար պետական բյուջեով նախատեսվել է 577մլն 113հազ. դրամ, ծախսվել է 548մլն 104հազ. դրամ կամ 98,4%-ը:
Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի փոխանցմամբ դատախազության նախատեսված բյուջեն կազմել է 503մլն 323հազ. դրամ, կատարողականը՝ շուրջ 469մլն դրամ կամ 93%-ը:
Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանի ներկայացմամբ՝ Հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի պահպանման ծախսը կազմել է 142մլն 828հազ. դրամ, կատարողականը՝ 123մլն 128հազ. դրամ:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ աշխատակազմի պահպանման ծախսը պետական բյուջեով նախատեսվել է 47մլն 449հազ. դրամ, կատարողականը կազմել է 44մլն 629հազ. դրամ կամ 94,1%-ը:
Քաղաքացիական ծառայության խորհրդին 2018թ-ին հատկացվել է 102մլն 153հազ դրամ, խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ ծախսվել է 101մլն 206հազ. դրամը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի ներկայացրած հաշվետվությամբ, կազմել է 38մլն 937 հազ. դրամ, փաստացի ծախսը՝ 37մլն 891հազ. դրամ կամ 97,3%-ը:
Ամփոփելով նիստը՝ ԱԺ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն խմբակցություններում:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
09:38 13-06-2019
Դավիթ Տոնոյանն այսօր կներկայացնի 2018թ. բյուջեի կատարողականը. «Ժողովուրդ»
1520 դիտում
09:02 03-06-2016
Հունիսի 13–ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է բյուջեի կատարողականը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
709 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
595 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
832 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք