211652_close_icon
views-count3706 դիտում article-date 15:11 30-05-2019

ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է

Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- «[url=https://armenpress.am/arm/news/976665.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը: Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե կլինեն համացանցում նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։ Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ «Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», - հայտարարել էր Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր