Ծառայողական քննություն է ընթանում Արթուր.Վանեցյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին
Որևէ պատասխան այդ հարցի շուրջ ես տալ չեմ կարող: Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ են ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը ԱԱԾ-ում:
«Ընթանում է ծառայողական քննություն: Վարչապետը հայտարարել է, թե երբ է դա եղել»,-ասաց Վանեցյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետական փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։ Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։