211652_close_icon
views-count1882 դիտում article-date 16:32 30-05-2019

Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում: «Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,-«[url=https://armenpress.am/arm/news/976658.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նավասարդյանը: Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և ինքը չի կարող մասնակցել մրցույթին:

Նմանատիպ նյութեր