3680 դիտում
14:39 30-05-2019
Փոխնախարարը վարչապետին վստահեցրեց, որ 2019թ. կհիմնանորոգվի 330 կմ ճանապարհ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից հետաքրքրվեց, թե ճանապարհաշինարարության հետ կապված ինչպե՞ս են գործերն ընթանում։
«Այսօրվա նիստում որոշումներից մեկով վերաբաշխում ենք ներկայացնելու, որով նախատեսում ենք ևս 32 կիլոմետր ճանապարհի համար հայտարարել մրցույթ», - ասաց Բագրատ Բադալյանը։
Փոխնախարարը նշեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս պահի դրությամբ՝ 97,5-ը գտնվում է մրցույթի տարբեր փուլում։
«Երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Վարչապետն ուղղեց՝ մրցույթի բացումը, ոչ թե՝ ճանապարհի։ «Զգույշ եղեք, թե չէ երեխաներն ասելու են կրկին խաբեցին մեզ»,- կատակեց վարչապետը։
Բադալյանի խոսքով՝ այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։
«Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 կիլոմետր նախանշվածը ամբողջությամբ կիրականացնենք»,- հավաստիացրեց փոխնախարարը։
Նմանատիպ նյութեր
2866 դիտում
16:08 20-06-2019
Տարվա ավարտին Հայաստանում 330 կիլոմետր ճանապարհ կվերանորոգվի
5269 դիտում
15:38 16-09-2019
Վարչապետը համոզված է՝ կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը