2908 դիտում
16:08 20-06-2019
Տարվա ավարտին Հայաստանում 330 կիլոմետր ճանապարհ կվերանորոգվի
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է կատարել վերաբաշխում 3 միլիարդ 284.9 միլիոն դրամի չափով՝ ՀՀ կառավարությունից ուղղելով նախարարությանը:
Նախարարը նշեց, որ այդ գումարից 3,258.0 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ:
Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը (ՀԲՄ), տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը (ԳՀ), հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ), իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ):
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելացրեց. «Սա 7,7 միլիարդ դրամի հավելյալ գումարի շարունակությունն է, որը տրամադրվում է նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման համար»:
Նա նշեց, որ հասնելու են այն ցուցանիշին, որ տարվա ավարտին 330 կիլոմետր միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհ ՀՀ-ում վերանորոգվի:
Նմանատիպ նյութեր
5302 դիտում
15:38 16-09-2019
Վարչապետը համոզված է՝ կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը
3710 դիտում
14:39 30-05-2019
Փոխնախարարը վարչապետին վստահեցրեց, որ 2019թ. կհիմնանորոգվի 330 կմ ճանապարհ
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը