9811 դիտում
18:20 28-05-2019
ՌԴ Տամբովում 4-ամյա տղան մոր Citroen-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը
Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքում 4-ամյա տղան վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ վրաերթը տեղի է ունեցել Տամբովի Գոգոլի փողոցում, որտեղ երեխայի մայրը կայանել է իր Citroen C4 ավտոմեքենան և թողնելով 4-ամյա երեխային մեքենայի մեջ, մյուս երեխայի հետ գնացել բժշկի:
4-ամյա տղան տեղափոխվել է վարորդի նստատեղն ու բանալու օգնությամբ գործի դրել շարժիչը: Մեքենան առաջ է ընթացել և վրաերթի
ենթարկել այդ պահին մեքենայի կողքով անցնող 81-ամյա կնոջը:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տարեց կնոջը ոտքի վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց:
Նմանատիպ նյութեր
9411 դիտում
20:33 08-07-2017
ՌԴ Տամբովում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1018 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
910 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
988 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու