211652_close_icon
views-count1241 դիտում article-date 17:22 28-05-2019

101 տարի առաջ այս օրը՝ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժողովրդի համար ազատությունը բացարձակ արժեք է. ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար

1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի կողմից ցուցաբերված համառության, միասնականության, հավաքական կամքի և նվիրումի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու մեր դարավոր երազանքը։ Անկախությանը նախորդած մայիսյան հաղթանակները ցույց տվեցին, որ մենք ոչ միայն կարող այլ նաև պարտավոր ենք հոգալ սեփական անվտանգությունը, սեփական ուժերով և, որ միայն այդ դեպքում ենք ապրում ապահով ու անվտանգ միջավայրում։ 101 տարի առաջ այս օրը՝ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժողովրդի համար ազատությունը բացարձակ արժեք է։ Այս փառապանծ օրվա` Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, երջանկություն և հավատ մեր պայծառ ապագայի հանդեպ։ [b]Արեգ Քոչինյան ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ[/b]

Նմանատիպ նյութեր