9323 դիտում
10:29 28-05-2019
Միհրան Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տալը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ հստակ պատասխան չստացվեց՝ ի վերջո բավարարվել է միջնորդությունը, թե ոչ: Նման անորոշություն էր նաև ՀՀ ԱԳՆ-ում: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս կապակցությամբ պատասխան ստանալ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, սակայն կրկին ապարդյուն. նրանք ևս որևէ ինֆորմացիայի չէին տիրապետում:
Եվ սա այն դեպքում, երբ խոսքը ՀՀ քաղաքացու, գեներալի կոչում ունեցող նախկին պաշտոնյայի մասին է: Ավելորդ է, թերևս, բացատրել, թե քաղաքական առումով ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Մ. Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տալը:
Ստացվում է՝ ՌԴ-ն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական ընդհանուր միավորման մեջ, իր այդ քայլով կընդունի՝ մեր երկրում չկա ժողովրդավարություն, այլ կան քաղաքական հալածյալներ: Իսկ սա արդեն վատ մեսսիջ է աշխարհին, և հարված ՀՀ իմիջին:
Թեև, իրականում բոլորի համար պարզ է, որ հարուցված քրեական գործը բացառապես իրավական դաշտում է, թելադրված է բացառապես ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությամբ, և որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրավոր հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն, և ստանալուն պես կհրապարակենք այն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5687 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»