211652_close_icon
views-count33217 դիտում article-date 20:20 25-05-2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 40-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Շվեյկինը իր վարած Nissan մակնիշի 35 SX 743 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրառատ առուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Շվեյկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ա. Արամյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասին ոստիկանություն ահազանգել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր