211652_close_icon
views-count31680 դիտում article-date 19:49 25-05-2019

ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը. Irakanum.am

[url=https://irakanum.am/2019/05/25/%D5%BC%D5%A4-%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%AB%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6/?fbclid=IwAR3aDF4GTqPjNyDhEwiBwuFn3wfrvwA5cfU-fg-Iv1XcMbkv7OkQueSqZsA]Irakanum.am[/url]-ի ունեցած հավաստի տեղեկություններով ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը եւ նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր․ «Միջնորդությունը արդեն իսկ ներկայացվել է և համապատասխան ձևով ձևակերպվել: Քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա հիմքերը կան: Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով» Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում: Մանրամասները՝ [url=https://irakanum.am/2019/05/25/%D5%BC%D5%A4-%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%AB%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6/?fbclid=IwAR3aDF4GTqPjNyDhEwiBwuFn3wfrvwA5cfU-fg-Iv1XcMbkv7OkQueSqZsA]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր