211652_close_icon
views-count1075 դիտում article-date 23:28 24-05-2019

Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի. Թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իերնք դեմ են օպերային թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը: «Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի»,-ասված է Օպերայի աշխատակիցների տարածած հաղորդագրության մեջ: Նրանք պատրաստվում են մայիսի 27-ին կոլեկտիվի ժողով հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/24/1125656/]ավելի վաղ [/url] ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նմանատիպ նյութեր