Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում վերացել է զոռբայութունն ու սեփականության խլոցիները, Իջևանի քաղաքապետի գործողություններն այլ բան են հուշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Վերջին ամիսներին կառավարությունը աշխատանքներ է տանում հանրապետությունում կանխելու արտագաղթը և խրախուսելու  ներգաղթը:
Այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է  դիել Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի ավագանու անդամ 56-ամյա Վալերի Մելիքբեկյանը և խնդրում է  կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ուշադրությունը, որպեսզի վերջ դրվի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործումը: 
Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Մելիքբեկյանն ասում էր. «2014-16 թվականներին որպես  50 տոկոս բաժնեմաս ձեռք եմ բերել Իջևան քաղաքի Անկախության  13/41 հասցեում գործող տարածքը:
Բաժնետեր ընկերոջս հետ որոշել էինք 50-ից ավելի աշխատատեղով առևտրի կենտրոն կառուցել այդ հատվածում: Ամեն ինչ հարթ էր գնում մինչև այն պահը, երբ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը տարբեր մարդկանց միջոցով հորդորում էր, որ այդ տարածքը վաճառեմ իրեն: Իմ մերժումներից հետո սկսվեցին  իսկական արհեստական խոչընդոտներ ստեղծվել քաղաքապետի կողմից:
Տարիներ շարունակ  ամբողջ օրերս անցկացրել եմ դատարանների դռներում:  Քաղաքապետը դիմել էր դատարան,  որտեղ ի օգուտ վճիռ էին կայացրել,  հետո ամենաբարձր ատյաններ ես եմ դիմել ու բոլորը որոշում են կայացրել ի օգուտ ինձ ու երբ փորձեցինք սկսել  աշխատատեղի բացման ուղղությամբ աշխատանքներ կատարել, քաղաքապետը նորից սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել:
Բաժնետեր ընկերս նադայել լինելով քաղաքապետի քայլերից , դուրս եկավ ու  2019 թ.-ից որպես  100 տոկոս բաժնետեր ես եմ հանդես գալիս: Քաղաքապետի ապօրինության մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, որտեղ էլ  քննություն է կատարվել ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 308 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով:
Բայց միևնույն է ՝ քաղաքապետը  2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ  կյանքի գնով էլ լինի, էդ տարածքը իրենով է  անելու: Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Հայաստանում անցել է  զոռբայությունը, մարդիկ պաշտպանված են օրենքով ու նրանք  կարող են ազատ՝ օրենքի շրջանակում, զբաղվել ցանկացած բիզնեսով:
Հիմա ինչ է ստացվում. Ես ուզում եմ աշխատատեղեր ստեղծել, իսկ Իջևանի  քաղաքապետը առաջնորդվում է զոռբայությամբ, խլոցիով: 
Սաղ Իջևանն էլ գիտի, որ էս տարածքում առևտրի կենտրոն սարքելուց հետո  50-60 աշխատատեղ է բացվելու: Կոչ-խնդրանքս ուղղում եմ վարչապետ Ն. Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարությամբ ուսումնասիրեն այս խնդիրը ու կհամոզվեն, որ պետական պաշտոնյան, օգտագործելով պաշտոնական   դիրքը,  անհարկի արհեստական խոչընդոտներով փորձում է մեզանից խլել  մեզ պատկանող հողատարածքը:
Հուսով ենք , որ կառավարությունը օպերատիվորեն կարձագանքի մեր բարձրացրած խնդրին և վերջապես կլուծվի այս խնդիրը;
 Ֆոտոլրագրողի  հարցին, թե Վ. Մելիքբեկյանը կատարվածի մասին  տեղեկացրե՞լ է Տավուշի նորընտիր մարզպետ Հայկ Չոբանյանին, նա հայտնեց.  «Տեղեկացրել եմ, ու առաջիկայում էլ խնդրանքով դիմելու եմ մարզպետին, որպեսզի էլ չսպասենք ընդունելության օրվան, արտահերթ ընդունի և խնդիրը ներկայացնեմ նրան:
Ուզում եմ հավատալ, որ եթե մարզպետը օբյեկտիվ մոտեցում ցուցաբերի, հարցի լուծումը էլ վարչապետին չի հասնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ  Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


