211652_close_icon
views-count56037 դիտում article-date 10:10 05-10-2016

Մինչ փաստաբանը պնդում է, որ սպանության գործով կալանավորված իր պաշտպանյալն անկարող է մենակ տեղաշարժվել, բանտում արված կադրերն այլ բան են հուշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 6-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Երևանում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ 29-ամյա երիտասարդին ամերիկյան արտադրության ատրճանակով սպանած Արտակ Հայրապետյանի նկատմամբ դատարանը կիրառել է երկամսյա կալանքի որոշում, որից հետո վերջինս տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։ Մեկուսարան տեղափոխվելուց հետո նրա հարազատները, ընկերներն ու փաստաբանը սկսում են տեղեկություններ տարածել, որ Ա. Հայրապետյանը վատառողջ է. հազիվ է քայլում ու ոտքի վրա կանգնում և քննչական բաժինն ու դատարանն անմարդկային քայլ են կատարել նրա նկատմամբ՝ կիրառելով կալանավորումը, մինչդեռ, ըստ նրանց, հիվանդությամբ տառապող Ա. Հայրապետյանի նկատմամբ դատարանը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառեր ստորագրություն չհեռանալու մասին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ ֆոտոռեպորտաժ, թե ինչպիսի պայմաններում է իր կալանքը վայելում 29-ամյա երիտասարդին սպանած կասկածյալը, չնայած կան տեղեկություններ, որ սպանությունը նա չի կատարել, այլ մեկ ուրիշը, ում փոխարեն նա է կալանավորվել։ Փաստաբանն ու նրա ընկերներն անգամ «անպոչ հեռախոսի նման» սպանվածի հարազատների հետ փորձում էին բանակցությունների մեջ մտնել՝ ասելով, որ կալանավորված Ա. Հայրապետյանը «մաքուր կյանքով ապրող» անձնավորություն է, կիլոմետրերով հեռու՝ հանցագործ աշխարհի բարքերից և այլն, սակայն բանտում նա այնպիսի սենյակում է հանգստանում, որի պատերին նկարած պատկերն այլ բան է հուշում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/06/94794/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանի նկատմամբ։ Դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Հայրապետյանը դատարանից տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր