Օրեր առաջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային Գրասենյակում տեղի ունեցավ պրոդուկտիվ և հետաքրքիր հանդիպում-քննարկում ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր լսել կարծիքներ և առաջարկություններ հենց այս սեգմենտի ներկայացուցիչներից, որոնց համար Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջնորդվելով ՙԿրթված սերունդ՝ հուսալի ապագա՚ կարգախոսով,առաջարկում է ավելի շահավետ պայմաններով և նոր արտոնություններով ուսանողական քարտ՝ ՙՈսկե երիտասարդություն՚ վարկային գիծ ստանալու հնարավորությամբ: Բանկի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից և հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից: 18-23 տարեկան ՀՀ-ում և ԱՀ-ում հաշվառված ռեզիդենտ ուսանողները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ մինչև երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման և առանց վարկային պատմություն ունենալու:
Ուսանողական քարտով գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև կկուտակենբոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, որոնք հետագայում կարող են փոխարինել տարբեր արժեքավոր նվերներով:
ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի խոսքով նման հնարավորությունների ընձեռումը կբերի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների բազայի ձևավորմանը, ովքեր հետագայում կօգտվեն Բանկի այլ պրոդուկտներից և արդյունքում կձևավորեն երկարատև և կայուն գործարար հարաբերություններ Բանկի հետ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«ՈՍԿԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ» վարկային գիծ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտով
2019.05.22 20:42


Twitter
Вконтакте
Одноклассники
