3013 դիտում
19:20 21-05-2019
ՀՀ տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։
Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։
Բացման արարողությունից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլադի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանը նախագահին և մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները։
Ներկայացուցչական այս համաժողովը առանձնահատուկ մի հարթակ է էլեկտրոնային կառավարման ոլորտի մասնագետների և փորձագետների հանդիպման, փորձի փոխանակման համար։ Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալու թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձին՝ հետագայում այն կիրառելով Հայաստանի թվայնացման օրակարգում, այլև ներկայացնելու Հայաստանի կառավարության տեսլականը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, տվյալների կառավարման ռազմավարության՝ թվային օրակարգի մշակման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գործընկերներին ներկայացնելու հայկական ընկերությունների հնարավորությունները։
Երկօրյա համաժողովի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների թվայնացված պրոդուկտներն ու մոդելները։
էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև նախարարական նիստ, որտեղ ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների հետ։ Միջազգային խոշոր այս համաժողովին մասնակցում են 110 երկրների 450-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
21:32 04-10-2018
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Կիևում մասնակցում է միջազգային համաժողովին
Այս բաժնից
790 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
733 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
850 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին