211652_close_icon
views-count38103 դիտում article-date 19:19 19-05-2019

Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել վարորդին, կնոջն ու ելակ վաճառողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC 056 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել և վրաերթի է ենթարկել Nissan-ի վարորդին, նրա ուղևորին և նշված հատվածում ելակ վաճառողին Վրաերթի հետևանքով նշված անձինք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղի ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր