1416 դիտում
20:04 17-05-2019
Արցախի խորհրդարանի նախագահը Երևանում հանդիպել է Օրբելի կենտրոնի փորձագետներին
Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոն և հանդիպել աշխատակիցների հետ:
Իր ներածական խոսքում կառույցի ղեկավար Հովհաննես Մոսվիսյանը ընդգծել է նման հանդիպումների անհրաժեշտությունը պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցության տեսանկյունից:
Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է փորձագետների հետ մշտական շփումները տեղեկատվության փոխանակման, արդիական հարցերի քննարկման և տարբեր բնագավառներում առկա իրողությունների մասին խորքային ընկալումներ ձևավորելու համար:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային իրավասուբյեկտայնությանը, արտաքին աշխարհի հետ ապակենտրոն համագործակությանը, Արցախ-Հայաստան իրավապայմանագրային հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, Արցախում փորձագիտական հանրության զարգացմանը և մի շարք այլ հարցերի:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
937 դիտում
22:21 24-11-2022
Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետներին ընդունել է ՍԴ նախագահը
Այս բաժնից
559 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
427 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից