211652_close_icon
views-count909 դիտում article-date 11:18 17-05-2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն *** Մայիսի 17-ին, ժամը 12:00-ից մինչև 18:00-ն Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից դեպի «Սանահին»կայարան ընկած հատվածը շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու:

Նմանատիպ նյութեր