211652_close_icon
views-count4524 դիտում article-date 21:47 02-02-2015

Մոսկվայում 200 հազար դոլար արժողությամբ G-wagen են գողացել

Մոսկվայի Շաբալովկա փողոցում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիից գողացել են Mercedes Benz G63 AMG մակնիշի ավտոմեքենա, որի գինն ավելի քան 14 միլիոն ռուբլի է ( մոտ 200 հազար դոլար): Ավտոմեքենայի 44-ամյա սեփականատերը «Ֆամո մոթորս» տեխնիկական սպասարկման կենտրոնի փոխտնօրենն է: Երբ նա վերադարձել է կայանատեղի, տրանսպորտային միջոցը կայանված տեղում չի հայտնաբերել: Գողությունը Մոսկվայում ամենախոշորն է վերջին երկու տարում: Հիմնականում գողացել են Mazda 3, Ford Focus եւ Lada Priora մակնիշի ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր