3355 դիտում
12:21 15-05-2019
«21-րդ դարը կարող է դառնալ մերը». Արթուր Դանիելյանը «Ադեկվադ» ՀԿ է հիմնել
«Ադեկվադ» նախագծի հիմնադիրներից Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ինքն ու գաղափարակիցները հիմնել են «Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը:
«21-րդ դարը կարող է դառնալ մերը, միայն եթե մենք ընդունենք մարտը: Մարտ առաջին հերթին հենց ինքներս մեր դեմ: Մեր մեջի «ստրուկի», լավն ու վատը տեղերով փոխած «աբիժնիկի» դեմ: Մարտ` հանուն իրական բարոյականության գաղափարների վերականգնման, մարտ` հանուն ճշտի, հանուն լավի, հանուն ուժի: Ուժ, որն արտացոլվում է կամքով, այլ ոչ մկաններով կամ բանակով:
Խոհեմ, ողջախոհ ու արի դառնալու կամքով: Բանակը, տնտեսությունն ու բարեկեցությունը ընդամենը կամքի արտացոլումն են:
Ընդ որում, հաշվի առնելով մեր բնական արեալից մնացած չնչին հողակտորը, բնական ռեսուրսները և տեխնոլոգիական առաջընթացը` մենք դատապարտված ենք լինել ոչ թե պարզապես խոհեմ, ողջախոհ, արի ու արդար, այլ ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը: Ինչպես գիշատիչներն են դատապարտված լինել սննդային շղթայի էլիտայում, այդպես էլ մենք ենք դատապարտված լինել մարդկային տեսակի էլիտայում, այլապես կհարմարվենք, կձուլվենք ու կկորչենք:
Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը: Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կամ կլինի լավագույնը, կամ կմահանա: Չկա հարմարվող փոքրամասնություն, հարմարվողը միաձուլվում է մեծամասնության հետ, դառնում միջակ, միջին վիճակագրական: Փոքրամասնությունը միայն կարող է լինել կամ ճնշող, կամ չլինել առհասարակ: Մենք պետք է մոտենանք Աստծո լույսին, ճանաչենք բնության օրենքները, կրթվենք, կատարելագործվենք, լինենք ամենից լավ, ապրենք ամենից լավ, ու բարձրանանք ամենից վեր:
Սա է նպատակը, որին պետք է ուղղել այն էներգիան ու պասիոնարությունը, որը կուտակվել է դարերով կուտակված վրդովմունքի, խենթության ու բնածին արդարության պահանջի արդյունքում»,- Facebook-ի իր էջում գրել է Ա. Դանիելյանը։
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
21:02 10-05-2019
«ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
2772 դիտում
09:46 05-05-2016
Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել. ՀՀԿ անդամ դառնալ չի ցանկանում. «Ժողովուրդ»
3827 դիտում
18:44 28-01-2020
«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը