211652_close_icon
views-count2091 դիտում article-date 21:02 10-05-2019

«ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

«ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այդ մասին Արթուր Դանիելյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ թեպետ իր հայցադիմումը լիովին հիմնավորված է, խիստ կակսածում է, որ այն կընդունվի վարույթ: «Խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է այս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել: Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինեն օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա»,- գրել է նա: Դաննիելյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատժվի` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով օրենք ընդունել տալու, այլև իրեն անձամբ վիրավորելու համար: «Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում...»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր