«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը քիչ առաջ ազատ արձակվեց, գրում է [url=https://antifake.am/am/news/1069?fbclid=IwAR0pUAleulY8NMZAHypdhQ4wK5BE7Jn5aKo4tjpLYNnhaPyu0dImYGFpm74]antifake.am-[/url]ը։
Ա.Դանիելյանի խոսքով իրեն բերման էին ենթարկել թմրանյութեր պահելու և օգտագործելու կասկածանքով։
Հիշեցնենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում բերման էր ենթարկվել «Ադեկվադ» միաբանության հիմնադիրը:
Բերման ենթարկվածների թվում են նաև Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: Ազատ Ադամյանն այն պահին նույնպես ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանություն բերման են ենթարկվել նաև Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։