211652_close_icon
views-count130619 դիտում article-date 20:51 14-05-2019

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Այնթապ գյուղում՝ առվակի մեջ, հայտնաբերվել է մարդու գանգ. ժամանել են Արարատի մարզի ոստիկանապետն ու Մասիսի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 11-րդ փողոցում առվակի մեջ մարդու գանգ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգը և այն ոստիկանութան Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անահիտ Միքայելյանի որոշմամբ փաթեթասվորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար գանգը արական թե իգական սեռի է պատկանում: Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր