211652_close_icon
views-count2324 դիտում article-date 17:19 14-05-2019

Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին

Մինսկում գտնվող «Ուսանողական ավանի» շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավանը հյուրընկալելու է հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի համար Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություներին: Բելառուսի պետական համալսարանի հանրակացարանը բաղկացած է 9 շենքերից և պատրաստ է հյուրընկալել մոտ 9800 մարդու: Համալիրը վերակառուցվել է Եվրոպական խաղերի համար: Բոլոր մարզօջախները գտնվում են ավանի հարևանությամբ: Օրերս «Ուսանողական ավան» է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բարձր է գնահատել համալիրի պատրաստվածությունը: Եվրոպական խաղերի ընթացքում ավանում կաշխատեն մոտ 700 կամավորներ: Սպասվում է, որ առաջին պատվիրակությունները Մինսկ կժամանեն հունիսի 15-ին: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում:

Նմանատիպ նյութեր