211652_close_icon
views-count1114 դիտում article-date 13:10 20-09-2014

Քաշաթաղի նոր ավանը կվերանվանվի Արիավանի. տեսանյութ

Քաշաթաղի շրջանում նոր ավան է կառուցվում: Շրջանի Աղավնո գյուղը 150 նոր տուն կունենա ու կվերանվանվի Արիավանի: Շինարարությունն 8 ամիս է` ընթանում է, 30 տուն արդեն պատրաստ է, ևս 20-ը պատրաստ կլինեն մինչև նոյեմբեր: Ծրագիրն իրականացնում են «Արի» ներդրումային կազմակերպությունն ու Արցախի կառավարությունը: Բնակարանները 3-4 սենյականոց են: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել հիփոթեքային վարկով 20-30 տարվա մարման ժամկետով: Տոկոսադրույքները դեռ վերջնական որոշված չեն, բայց դրանք շատ չնչին կլինեն կամ առանց տոկոսի: «Արի» կազմակերպությունը 150 գործարարների հետ է գործակցում: Բնակարանաշինության ծրագիրը Արցախի կառավարության հետ գործակցության երկրորդ փուլն է: «Արի» կազմակերպությունը 2010-ից գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով ցածր վարկեր է տրամադրում գյուղացիներին: Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների տնտեսական զարգացման համար արդեն 5 մլն դոլար է ներդրվել: «Արի» կազմակերպության անդամներն Արցախի կառավարության հետ գործակցությունն արդյունավետ են համարում: Ցանկություն ունեն անցնել արդյունաբերության զարգացման ծրագրերին: Կարելի է կաթնամթերքի կամ մսի արտադրություն հիմնել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33924]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր