211652_close_icon
views-count1401 դիտում article-date 13:08 14-05-2019

Մարսելո Բյելսա. Երբ դիտում եմ Գվարդիոլայի «Սիթիի» խաղերը, ինձ անգրագետ եմ զգում

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի աշխատանքը «Մանչեսթեր Սիթիում»: «Երբ ես հայտնում եմ իմ հիացմունքը Գվարդիոլայի հանդեպ, պատճառն այն է, որ իր ստեղծած թիմերի խաղի գեղեցկությունը հնարավոր չէ պատճենել: Շատերն ասում են. «Իսկ ի՞նչ էր անելու Գվարդիոլան առանց այն խաղացողների, որոնք նա ուներ «Բարսելոնայում»»: Կարելի է ընդունել, որ կատալոնական ակումբի խաղացողները ունիկալ էին: Պեպի «Բավարիայի» խաղացողներն էլ էին շատ լավը, նույնը կարելի է ասել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողների մասին: Բայց ահա խաղաոճը, որը կարելի է տեսնել միայն Գվարդիոլայի թիմերի մոտ, շատ ավելի կարևոր է, քան նրա տրամադրության տակ գտնվող խաղացողները: Ես չեմ ասում, որ խաղացողները նշանակություն չունեն: Ես ընդգծում եմ մարզչի ունակությունը՝ արարելու և ստեղծագործելու: Երբ դիտում եմ «Ման Սիթիի» խաղերը, ինձ անգրագետ եմ զգում: Տեսնում եմ, որ ամեն ինչ ժամացույցի պես է աշխատում և փորձում պատճենել այն ու հասկանալ: Սակայն Գվարդիոլայի թիմերին հնարավոր չէ պատճենել», ասել է Բյելսան:

Նմանատիպ նյութեր