211652_close_icon
views-count9774 դիտում article-date 09:58 14-05-2019

Մետրոպոլիտենի տնօրենը աշխատակիցներին պատվիրում է ոչինչ չասել ԱԱԾ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի մետրոպոլիտենի աղմկահարույց գործը, որին մենք անդրադարձել էինք, և որից հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց ու քրեական գործ հարուցեց չարաշահումների փաստով, ակտիվ քննության փուլում է։ ԱԱԾ-ն այս օրերին հարցաքննության է կանչում տարբեր վկաների, մետրոպոլիտենի աշխատողների։ Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մետրոպոլիտենի պատասխանատու աշխատողները, որոնք բավականին ինֆորմացիայի են տիրապետում, կաշկանդված են, քանի որ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատողներին ստիպում է ԱԱԾ հարցաքննության գնալ բացառապես իր փաստաբանի հետ և զգուշացնում ու սպառնում է ոչինչ չխոսել։ Եվ իրապես, աշխատողները ԱԱԾ-ում կաշկանդվում են Յայլոյանի փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ ու հայտնել իրենց իմացածը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր