2577 դիտում
17:43 10-05-2019
Իրանի Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությունը այցելել է ԵՊԲՀ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակությանը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Շահրոխ Յուսեֆզադեի գլխավորությամբ:
Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին նշեց՝ շատ կարևոր է , որ այս տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունները գնալով ամրապնդվում են:
ԵՊԲՀ ռեկտորը կարևորեց ինչպես կրթական, այնպես էլ գիտական համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով համաձայնության հուշագիր ստորագրել՝ հույս հայտնելով,որ հուշագիրը գործնականորեն կյանքի կկոչվի, և մի շարք կարևոր ծրագրեր կիրականացվեն ՝ ի նպաստ երկու երկրի:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, կարևորեց բարձր մակարդակի համագործակցությունը:
«Հույս ունեմ, որ այս հանդիպումը խթան կլինի թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների փոխանակման համար, ինչպես նաև հիվանդանոցային համակարգի համագործակցության առումով»,-նշեց նա:
Գիլան նահանգի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Շահրոխ Յուսեֆզադեին ամփոփ ներկայացրեց համալսարանին առնչվող մի շարք տեղեկություններ՝ ներկայացնելով համագործակցության իրենց տեսլականը:
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում ԵՊԲՀ դիպլոմները կճանաչվեն Իրանի կողմից, և ավելի շատ ուսանողներ Հայաստան կգան ուսում ստանալու նպատակով:
«Մեզ համար համագործակցությունը սկսելու և խորացնելու համար առաջնահերթն ուսումնական համակարգն է, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորով: 20 տարուց ավելի իրականացնում ենք երիկամի փոխպատրաստում, սկսել ենք նաև լյարդի փոխպատվաստում իրականացնել: Պատրաստակամություն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում 24 ժամվա ընթացքում հասցնել Հայաստան և հայ բժիշկների հետ միասին փոխպատվաստում իրականացնել»:
Շահրոխ Յուսեֆզադեն հավելեց՝ որպես համագործակցության սկզբնական քայլ պատրաստ են կազմակերպել կարճաժամկետ դասընթացներ՝ երկու երկրի ուսանողների և մասնագետների մասնակցությամբ, այդպիսով կխթանեն կրթական մակարդակի բարձրացումը, ինչը հնարավորություն կտա միմյանց փորձից օգուտներ քաղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
14:25 16-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին
3456 դիտում
16:35 04-11-2016
Դեսպան Թումանյանն այցելել է Իրանի Գիլան նահանգ
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին