211652_close_icon
views-count1742 դիտում article-date 14:36 09-05-2019

«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտումությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին». Գեորգի Գաբրիելյան. iravunk.com

«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտումությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին: Տուրք տալով ամբոխավարությանը, պնդում եք, թե ժողովուրդը պետք է որոշի` ո՞վ պետք է լուծի հայության գերխնդիր Արցախի հիմնախնդիրը, եւ իբրեւ դրա իրականացման միջոց` ժողովուրդը ընտրությունների միջոցով կընտրի որեւէ կուսակցությանը, որի ներկայացուցիչների (ԼԳԲՏ, սորոսական) մոտեցումները կդառնա ուղեցույց», - նշում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՈՐԳԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հարկ չենք համարում հիմնավորել, թե որքան կործանարար եւ ամբոխին դուր գալու ձգտում ունի այս մոտեցումը: Ազգի մտավոր` զինվորական, գիտական, մշակութային ընտրանին է մշակողն ու ամբողջացնողը Ազգային հիմնախնդիրների, գաղափարախոսության, արժեքաբանության, հաղթանակների կերտողը, ինչն էլ կդառնա տվյալ ազգի ձեռքբերումը: Իսկ այդ ընտրանին ձեւավորվում են բնական ընտրության ճանապարհով, պատմության անկյունադարձերի ժամանակ, վտանգի պահին (իհարկե, այդ ժամանակ դուք չկայիք), եւ շնորհիվ իրեց ռազմական հմտության, հայրենասիրության ու բարոյական կարողության` բնականորեն դառնում ազգի մտավորականներ, գեներալներ, հերոսներ, առաջնորդներ»: Աղբյուը՝ [url=https://iravunk.com/news/83909?fbclid=IwAR2Wn-4TuR9PmZqeCzmez-1WnnCsUFNiS_hSFfxL9epHG03y8Ps-RtZXRVo]iravunk.com[/url]

Նմանատիպ նյութեր