211652_close_icon
views-count1396 դիտում article-date 09:37 09-05-2019

ԱԺ պատվիրակությունը ևս կմեկնի Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ` մասնակցելու Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին։ Միևնույն ժամանակ Արցախում է լինելու նաեւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կրկին այդ նպատակով: Սակայն թերթը տեղեկացավ, որ Փաշինյանից բացի Արցախ կմեկնեն նաև ԱԺ պատգամավորներ։ Երեկ փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից պարզել, թե ովքեր են ընդգրկված լինելու պատգամավորական պատվիրակության կազմում, սակայն վերջինս հորդորեց հարցը գրավոր ուղարկել՝ ասելով, թե անգիր չի հիշում բոլորի անունները։ Սակայն միջոցառումները չեն սահմանափակվելու միայն Արցախով. մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կրկին միջոցառում կլինի, իսկ այսօրվանից էլ միջոցառումներ կլինեն` նաև Երկրապահ կամավորական միության օրվան նվիրված։ Ընդ որում, այս առթիվ միջոցառումներ կլինեն նաև տարբեր մարզերում, և վարկանիշային ընտրակարգով ընտրված շատ պատգամավորներ ևս տեղում մասնակցելու են միջոցառումներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր