10419 դիտում
11:01 08-05-2018
26 տարի առաջ Շուշին ազատագրվեց
26 տարի առաջ՝ մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով, մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։
Ռազմական գործողությունը, որը կրում էր «Հարսանիք՝ լեռներում» անվանումը, ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Այն տևել է 26 ժամ։
Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց:
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հրետակոծում էին Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը:
1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել է 370 բնակելի տուն ու շինություն:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Նմանատիպ նյութեր
24158 դիտում
09:36 08-05-2016
Աստված ինքն էր առաջնորդում դեպի հաղթանակ. 24 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
793 դիտում
20:25 24-11-2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները
838 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
982 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները