211652_close_icon
views-count1304 դիտում article-date 09:11 07-05-2019

Հայկ Մարությանի աշխատավարձը բարձրացնելու հարցի շուրջ թեժ քննարկում է սպասվում․ 168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։ Ըստ նույն նախագծի՝ քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազար դրամի փոխարեն՝ կստանան 641 հազար դրամ, վարչական շրջանների ղեկավարները 400 հազար դրամ աշխատավարձի փոխարեն՝ կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները՝ 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, մեր որոշ ընթերցողների դիտարկմամբ՝ Հայկ Մարությանը պետք է ստանա 45-50 դոլարին համարժեք աշխատավարձ՝ մինչև իսկապես գործ անեն և կատարեն հեղափոխության օրերին իրենց կողմից տրված բոլոր խոստումները։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ պետք է բարձրանան քաղաքապետի և քաղաքային իշխանության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր