211652_close_icon
views-count316980 դիտում article-date 02:37 05-05-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյուն Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու գազաբալոններով բարձված ЗИЛ-ը. 2 մահացածների մարմինները մոխրացել են, ավտոմեքենաներն էլ վերածվել մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:01-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի 35 XՍ 406 համարանիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի 351 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել և առաջացել է ուժեղ պայթյուն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները [color=#EF2929]HouseNet[/color] կազմակերպության ներկայացուցիչների հետ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի դեմ և մեծ դժվարությամբ կարողացել են մարել ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով բեռնատարի վրա տեղադրված գազաբալոնները պոկվել են, մեկն էլ պայթյունից շպրտվել, իսկ վթարի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի և վթարի վայրից ոչ մեծ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է ոչ ամբողջական վիճակում, կամ այրված մարմնի մասեր: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, որոնց ինքնությունը պարզվում է: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր