Գազայի հատվածից ավելի քան 50 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ այսօր՝ մայիսի 4-ին, 50-ից ավելի հրթիռ է արձակվել։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երկաթե գմբեթ» անվանումը ստացած հակաօդային պաշտպանության
համակարգերը մի քանի տասնյակ հրթիռ են որսացել։