Կասիլյասը դուրս կգրվի շաբաթ օրը, ապաքինումը կտևի 2-3 ամիս
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյայի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն է հրապարակվել: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ինֆարկտ էր ստացել մարզման ժամանակ:
Մեծ հավանականությամբ, նրան հիվանդանոցից դուրս կգրեն շաբաթ օրը՝ մայիսի 3-ին: 37-ամյա դարպասապահին ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2-3 ամիս:
Ընդ որում, նրա հետագա անելիքները մշուշոտ են: Նշվել էր, որ Կասիլյասի կարիերայի շարունակելը քիչ հավանական է: