211652_close_icon
views-count2064 դիտում article-date 12:19 02-05-2019

Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլին»

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բավարարել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։ Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ընկերությունն այս անգամ ներմուծում է 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից և Ուզբեկստանից։ Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նմանատիպ նյութեր