936 դիտում
13:27 01-05-2019
Վարշավայում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված համերգը
Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում ապրիլի 29-ին տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի և «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, տեղական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, համերգի բացման իր խոսքում անդրադարձավ երկու երկրների ժողովուրդների պատմական անցյալին և ձևավորված բարեկամությանը, Լեհաստանում հայերի վաղեմի ներկայությանը և երկրի պետական անկախության վերականգնման գործընթացում ունեցած աջակցությանն ու ավանդին։ Նա հակիրճ ներկայացրեց Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը, նրա երաժշտարվեստի առանձնահատկությունները՝ միջազգային, սակայն բովանդակությամբ խորապես ազգային։
Բարձր գնահատանքի և բուռն ծափահարությունների արժանացած համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսեյ Շորի, Ֆելիքս Մենդելսոնի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից հատվածներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի, ջութակահար Կարեն Շահգելդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի կատարմամբ:
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի և «Լեհ-հայկական հիմնադրամի» նախագահ Արսեն Հովսեփյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջոցառման կազմակերպիչներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1225 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
1015 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ