211652_close_icon
views-count23909 դիտում article-date 23:59 30-04-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վարուժան Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ: Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր